Լին Կաոն համարվում է իր ժամանակի ասիական ծագումով ամերիացի կին դիրիժորներից ամենաոգևորիչը։ Նա սկսել է իր կարիերան Լեոնարդ Բերնստայնի «Կանդիդ»-ի սենսացիոն կատարումով, երբ վերջին րոպեին հայտնվել է Վիզբադենի Հեսսենի պետական նվագախումբը ղեկավարելու համար։ Նա Գերմանիայի առաջին ասիական ծագումով ամերիացի կին դիրիժորն է, ում երկար խաղացանկը բաղկացած է ոչ միայն օպերային գործերից, այլ նաև մյուզիքլներից և օպերետներից, ինչպիսիք են «Իմ չքնաղ լեդին», «, Լուստիգ Ուիթ, Լեհարի «Լյուստիգ Ուիտ», «Լյուքսեմբուրգի դուքսը», Շտրաուսի «Չղջիկը», և այլն։
Օրիորդ Կաոյի կարիերայի գագաթնակետերից է «Աշխարհի ճամփորդները» (“Weltenwanderer“) բալետի ներկայացումը, որի ընթացքում նա սերտորեն համագործակցել հայտնի խորեոգրաֆներ Իցլիկ Գալիլիի, Էդուարդ Քլյուգի և Մարկո Ջեոքեի հետ։ Միասին, նրանց հաջողվեց բալետի և նվագախմբի համագործակցությունը բարձրացնել որակապես նոր մակարդակի։ Լին Կաոն ղեկավարել է Վիվալդիի «Չորս եղանակաների» «Ձմեռ» հատվածը, որին հաջորդել է Մոցարտի A մաժոր K488 դաշնամուրային կոնցերտը, որի ժամանակ Լին Կաոն հանդես է եկել միաժամանակ որպես մենակատար և դիրիժոր։ Երկրորդ մասում նա բեմ է դուրս եկել պարուհիների հետ՝ որպես բեմադրության մաս, կատարելով Շոպենի հինգ նոկտյուրն, և ավարտելով համերգը Բախի նվագախմբային սյուիտ N 4-ով, որը նա ղեկավարում էր կլավեսինի մոտից։ «Hessischer Rundfunk»-ը՝ Հեսսենի ռադիոընկերությունը, անվանում է նրան «հիասքանչ Լին Կաոն», իսկ «Frankfurt Allgemeine Zeitung»-ը՝ Ֆրանկֆուրտի հիմնական թերթը նրան գովերգեց որպես «երեկոյի մոգ»։
2015 թ․-ին, Կաոն, օրինակ վերցնելով Լեոնարդ Բերնստայնի Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի «Երիտասարդ արվեստագետների շարք»-ը, սկսեց ստեղծել երիտասարդների համար ավելի հետաքրքաշարժ ծրագրեր։ Հիշատակման է արժանի «Երիտասարդների համար համերգների շարքի»՝ «Օպերնթրեյլերի» ստեղծումը, որում նա համադրում է օպերային նախերգանքները, ֆիլմերում հնչող երգերը, սլայդ-շոուները և մուլտիպլիկացիոն էֆեկտներով տեսահոլովակները։ Նա համակարգել է, ղեկավարել, երգել և դաշնամուր նվագել, ինչն օգնել է շատ երիտասարդների բերել օպերային թատրոն և դրդել ձգտել ավելիին։ Կաոյի «Երիտասարդների համար համերգների շարքը», ինչի ներշնչանքն էր Լեոնարդ Բերնստայնը, կներկայացվի Նյու Յորքում, 2020 թվականի թատերաշրջանի ժամանակ։ Բացի Բերնշտայնից, Կաոն նաև մեծ ներշնչանք է ապրել ուսումնասիրելով Կարլոս Քլայբերի, Դանիել Բարենբոյմի, Սերջիու Չելիբիդախեի, Սայմոն Ռաթլի գործունեությունը։
Յոթ տարեկան հասակում Թայվանի Թայփեյ քաղաքում «Յամահա» համերգասրահում նրա դաշնամուրային առաջնախաղից հետո, Լին Կաոն ճանաչվել է որպես աշխարհի ամենախոստումնալից երիտասարդ դաշնակահարներից մեկը։ Նյու Յորքում տեղի ունեցած Կոշյուսկո հիմնադրամի կողմից կազմակերպվող Շոպենի անվան դաշնամուրային մրցույթում հաղթելուց հետո, Լին Կաոն հանդես է եկել ԱՄՆ-ում, Ասիայում և Եվրոպայում։ Լեհաստանի Դուզնիկի քաղաքի Շոպենի անվան միջազգային փառատոնում ԱՄՆ-ն ներկայացնելու ժամանակ, նրա կատարումը հեռարձակվեց Լեհաստանի ազգային հեռուստատեսությամբ։ Փառատոնի ժամանակ շահելով «Հանրության սիրելին» մրցանակը, օրիորդ Կաոյին հատուկ գովերգության խոսքերով նշել է Լեհաստանի ազգային մամուլը․ «Նա մեծապես գրավել է մեր հանրության ուշադրությունը սկսած իր բեմ բարձրանալու պահից և մինչև Շոպենի Սոնատ No. 3 –ի վերջին նոտան»։
Կլիվլենդի ինստիտուտի հրավերով Լին Կաոն Չեխիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ ձայնագրեց Թիբոր Սերլիի «3x3» դաշնամուրային կոնցերտը։ Այդ ձայնագրությունը «Ֆլայշեր Քըլլեքշն» (“Fleisher Collection”) շարքի մաս է կազմում: Կյոլնի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Շոպենի 2-րդ դաշնամուրային կոնցերտը կատարելուց հետո Կաոյին հրավիրեցին Էսսենի Ֆոլկուանգ համալսարան որպես պրոֆեսորի տեղակալ։ Երկու տարի անց, նա դարձավ նաև Կյոլնի երաժշտական դպրոցի պրոֆեսորի տեղակալ։ Հանրահայտ թավջութակահար Մարիա Քլիգելի հետ նա «Schott Musik Verlag»-ի՝ Գերմանիայի երաշժտական գործեր ձայնագրող հնագության ընկերության համար «Թավջութակի մաստեր-կլաս» ձայնագրեց։
“Val Tidone” միջազգային կամերային երաժշտական մրցույթում իր «Enos Trio» դաշնամուրային եռյակով հաղթելուց հետո Լին Կաոն Եվրոպայում «Էնոս տրիո» շրջագայություն ունեցավ և մաստեր-կլասներ և համերգներ տվեց։ «Էնոս տրիոն» երիտասարդների համար համերգների երկու կարևոր շարք իրականացրեց Գերմանիայի Բաունատալ և Վուպպերտալ քաղաքներում, ստեղծելով մի հարթակ, որտեղ երիտասարդները հնարավորություն ստացան մասնավոր դասեր վերցնել և «Էնոս Տրիոյի» հետ միասին համերգներին հանդես գալ։
Որպես մանկավարժ, Կաոն մաստեր-կլասներ է տվել ԱՄՆ-ում և Եվրոպայում։ 2001-2003թթ․ նա եղել է Ինդիանայի համալսարանում դասախոսի տեղակալ։ 2004-2007թթ․Կաոն եղել է Էսսենի Ֆոլկվանգի երաժշտական համալսարանի պրոֆեսորի տեղակալ։ Այս ընթացքում նա հաճախ այցելել է Կյոլնի համալսարան որպես հյուր - դասախոս․
2009թ․-ից, Լին Կաոն հանդիսանում է Վիզբադենի օպերային թատրոնի դիրիժոր և դաշնակահար։ Նա նաև Վիզբադենի «Blechensemble»-ի գլխավոր դիրիժորն է։ Նրա հյուրախաղերը Գերմանիայում ներառում են Դարմշտատի Պետական թատրոնը, Մայնինգեն թատրոնը (Das Meiningen Theater), «Թեատերհոֆ»-ը (Theater Hof), և այլն։
2018 թվականից ապրելով Երևանում, կարճ ժամանակում Լին Կաոն արդեն մեծապես ոգևորվել է հայկական հարուստ մշակույթով։ Ոգեշնչված լինելով այս երկրի տաք ընդունելությամբ, Կաոն ներկայումս ձեռնամուխ է եղել մշակութային ծրագրի կազմակերպման գործերին, որի ընթացքում նա և իր գործընկերները «կմոտեցնեն մշակույթը մարդկանց» երաժշտության, արվեստի, պոեզիայի, ուտեստների, գինու և շատ այլ բաների միջոցով։ Ծրագիրը կմեկնարկի Հայաստանում 2019 թվականին և կտևի 6-8 տարի։